Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Տարածաշրջանը կարող է խոսույթային մակարդակից անցում կատարել ակտիվ ռազմական բախումների

Տարածաշրջանը կարող է խոսույթային մակարդակից անցում կատարել ակտիվ ռազմական բախումների
31.07.2024 | 14:00

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, ով Թեհրանում էր գտնվում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։

Փաստը, որ ահաբեկչությունը կատարվել է հենց Թեհրանում, իսկ կատարող կողմ այս պահին համարում են Իսրայելին, արդեն իսկ հարվածի տակ է դնում Իրանի հեղինակությունը, ինչպես նաև ստեղծում է լրջագույն անվտանգային ռիսկեր։

Տարածաշրջանը կարող է խոսույթային մակարդակից անցում կատարել ակտիվ ռազմական բախումների, որոնց արձագանքը կլսվի ամբողջ Եվրասիա մայրցամաքում։

Իրանում Ազգային անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրվել, որն անցկացվում է գերագույն առաջնորդի նստավայրում։

Այս հարձակումը իսկապես խոր ճգնաժամի պատճառ կարող է դառնալ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5477

Մեկնաբանություններ